ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Չեմ կարծում, թե կա այդպիսի սառույց»

«Չեմ կարծում, թե կա այդպիսի սառույց»
13.01.2009 | 00:00

«ՊՈՒՏԻՆՆ ՈՒՆԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՇԱՏ ՍՈՒՐ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ»
-Պարոն վարչապետ, այսօր հին-նոր տարի է, ևս մեկ անգամ շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: Ինչպե՞ս անցկացրիք Նոր տարին:
-Ընտանիքիս հետ, Ծաղկաձորում. դա մեր ընտանիքի լավագույն ավանդույթն է: 2009-ը մեր երկրի համար կարող է լինել նոր ձեռքբերումների, փորձություններին դիմակայելու, սեփական ներուժին հավատալու տարի:
-Կարո՞ղ եմ ճակատային հարց տալ:
-Կարող եք:
-Ասում են` պաշտոնական Մոսկվան իր օրերում առանձնապես ոգևորված չէր Ձեր վարչապետ դառնալու հանգամանքով, Ձեզ համարում էր «արևմուտքի մարդ», և Դուք տեղավորվում էիք «արյան երիտասարդացման»` Օբամա, Մեդվեդև... սերնդի մենթալ պլանում, իսկ Ռուսաստանն ավանդաբար սիրում է աշխատել իր հին-ծանոթ «գվարդիայի» հետ: Ի՞նչ եք կարծում` Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպման ժամանակ ջարդվե՞ց այդ սառույցը:
-Ես չեմ կարծում եմ, որ ՌԴ վարչապետի հետ նախորդ մեր երկու հանդիպումներն այնպիսի տպավորություն էին թողել, թե կա այդպիսի սառույց: Ինչ վերաբերում է մեր վերջին հանդիպմանը, ապա այն ակնհայտորեն ընդգծեց, որ քննարկված բոլոր հարցերի շուրջ մենք ունենք համաձայնություն, և մեր որոշումները փոխադարձորեն ընդունելի են միմյանց համար:
-Ի՞նչ տպավորություն ստացաք իրենից:
-ՌԴ վարչապետն անչափ պրագմատիկ քաղաքական գործիչ է, ունի ընկալման շատ սուր զգացողություն: Նա միանգամից և շատ արագ կողմնորոշվում է, ինչը բնորոշ է շատ խելացի մարդկանց: Կարողանում է շատ շուտ հասկանալ և բնութագրել մարդկանց:
-Ձեր կարծիքով` Դո՞ւք ինչ տպավորություն թողեցիք իր վրա:
-Ուզում եմ հավատալ` ոչ վատ:
-Իսկ ծանր չե՞ք տանում բավականին հայտնի քաղաքական գործչի` Գագիկ Ծառուկյանի գրեթե ընդդիմադիր պահվածքը կառավարության որոշ «ձեռնարկներին», կոնկրետ դեպքում` ԱԺ ներկայացված հարկային փաթեթին: Ի՞նչ կա արանքում... Եվ հետո, քիչ չեն խոսակցությունները, որ Ձեր կաբինետում ստվերային շատ մեծ դերակատարում ունի Արմեն Գևորգյանը, հետևաբար, Ռոբերտ Քոչարյանը:
-...
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ այս և մնացյալ` համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հոկտեմբերին տեղի ունեցած ամերիկյան այցին, ներքաղաքական զարգացումներին վերաբերող բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ` «Իրավունքը de facto»-ի առաջիկա համարներում:


Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ